Երեւանը դատապարտում է Մերձավոր Արեւելքում բռնության յուրաքանչյուր դրսեւորում14 հուլիսի 2006 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դատապարտում է Մերձավոր Արեւելքում բռնության յուրաքանչյուր դրսեւորում: Այդ մասին այսօր լրագրողներին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանի համար անընդունելի է ինչպես պանտանդներ վերցնելը, այնպես էլ ռազմական ուժի կիրառումը, որը բերում է մարդկային զոհերի: Կողմերը պետք է վերջ տան ռազմական գործողություններին եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Պատասխանելով Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու հարցին` հանրապետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավրը հայտարարեց, որ չի պատրաստվում իր թեկնածությունը ներկայացնել Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ: Նրա խոսքրեով, նա պատրաստվում է ակտիվորեն աշխատել արտաքին քաղաքականության բնագավառում: Միեւնույն ժամանակ, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամն դառնալ` ավելացնելով, որ կուսակցություններից ոչ մեկն իրեն չի առաջարկել իր անդամը դառնալ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |