Կասկածներ կան, որ S&P և Moody's-ը կազմել են վարկանիշները շահադիտական նպատակներից ելնելով![]() 2 փետրվարի 2015 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտում է վարկանիշային Standard & Poor’s գործակալության դեմ դատավարությունը և ուսումնասիրում է Moody's-ի գործունեությունը, հայտնում է Russia Today-ը: Ընկերություններին կասկածում են հիփոթեքային վարկերով գործարքների համար բարձր վարկանիշ նշանակելու մեջ, որի արդյունքում 2008-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում մարդիկ միլիարդավոր դոլարներ կորցրեցին: Իրավաբանները չեն բացառում, որ դա արվել է շուկայում ավելի մեծ մասնաբաժին ստանալու նպատակով: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բազում հանդիպումներ են ունեցել Moody’s-ի նախկին աշխատակիցների հետ պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են կազմվել արժեթղթերի պորտֆելների վարկանիշերը ֆինանսական ճգնաժամից առաջ՝ 2004-2007 թթ, հայտնում է The Wall Street Journal-ը: S&P, որն ամենամեծ վարկանիշային գործակալությունն է, և Moody’s-ը, որը երկրորդ դիրքում է, ААА վարկանիշն էին սահմանել անշարժ գույքի համար, որի արդյունքում նույնիսկ պահպանողական ներդրողները բարձր ռիսկայնության ակտիվներով ապահովված արժեթղթեր էին ձեռք բերում: Երբ փլուզվեց անշարժ գույքի շուկան, ամբողջ երկրով տարածված այդ արժեթղթերով կորուստները խորացրեցին ճգնաժամը և միլիարդավոր դոլարներ արժեցան ներդրողների համար, ասվում է պարբերականում: Դեռ որոշված չէ, թե արդյոք դատական հայց կներկայացվի գործակալության դեմ, պնդում են պարբերականի աղբյուրները: Moody’s-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: Բացի այդ, նախարարությունում կասկածում են, որ վարկանիշային գործակալությունները զոհաբերել են սեփական չափանիշները շահադիտական նպատակներին: Հետաքննությանը մոտ մարդիկ պատմել են թերթին, որ արդարադատության նախարարությունը դեռ 2010-ին էր սկսել հետաքրքրվել Moody’s-ով: S&P-ի դեմ հայցը ներկայացվել է 2013-ին, և գործը մոտենում է ավարտին. գործակալությունը ստիպված կլինի մոտ 1,37 մլրդ դոլար վճարել ավելի քան 12 ԱՄՆ նահանգներին, որոնք տուժել են ճգնաժամի հետևանքով: «Moody’s և S&P-ն կիրառել են ոչ պատշաճ մոդելներ ու մեթոդաբանություն» բարձր ռիսկայնության վարկերի ռիսկերը գնահատելիս և «շուկայի նոր հատված գրավելու սուր ցանկություն են դրսևորել»,-կարծում է Ֆիլ Անգելիդեսը՝ Կալիֆորնիայի նախկին գանձապետը, որը գլխավորում է ֆինանսական ճգնաժամի հետաքննության հանձնաժողովը: Ի տարբերություն այնպիսի խոշոր բանկերի, ինչպիսիք են Morgan Stanley-ին, որոնք ֆինանսական ճգնաժամի հետ կապված վճարել են ավելի քան 100 մլրդ դոլար, վարկանիշային գործակալություններին տևական ժամանակ հաջողվում էր խուսափել հսկիչ մարմինների ուշադրությունից, նշում է The Wall Street Journal-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |