80 տարի անց հայերին է վերադարձվել Ստամբուլի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը![]() 2 փետրվարի 2015 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող, 700 մլն թուրքական լիրա արժողությամբ պատմական հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը 80 տարի անց վերադարձվել է Բեյօղլուի Երեք խորան եկեղեցու հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan թերթի կայքը, 41 հազար 950 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատունը հանձնվել է հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամին, հայտնում է Tert.am-ը: Այն ստանալու համար եկեղեցու հիմնադրամը 2011 թվականին դիմել էր Հիմնադրամների ընդհանուր խորհրդին: Հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Սիմոն Չեքեմն արդեն ստացել է սեփականության վկայականը: Նա նշել է, որ ուրախ է տարածքը հայ համայնքին վերադարձնելու կապակցությամբ: Փաստաբանը տեղեկացրել է, որ 1830 թվականին Օսմանյան կայսրության կողմին հայերին տրամադրված տարածքն առաջին իսկ օրից որպես գերեզմանատուն է օգտագործվել: Այն Ստամբուլի քաղաքապետարանին է հանձնվել 1930 թվականին: Չնայած այս տարիների ընթացքում դրա սեփականության վկայականը հայերի մոտ չի եղել, այնտեղ շարունակել են հուղարկավորություններ իրականացվել: Այդ գերեզմանատանը թաղված են պոլսահայերի կյանքում կարևոր նշանակություն ունեցած, Թուրքիայում հայտնի հայեր՝ մարզիկներ, դերասաններ, արվեստագետներ, Պոլսո հայոց պատրիարքները, նաև Թուրքիայում ծառայության ընթացքում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըն: Photo; Hayernaysor.am ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |