Չհաջողված մահափորձ Էրդողանի դեմ. Երկու ռումբ է պայթել 3 փետրվարի 2015 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Երկու ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել Թուրքիայի նախագահի ավտոշարասյան երթուղում: Պայթյունները որոտացել են Անկարայի Չանքայա թաղամասում: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի տուժել: Նա անցել է այդ վայրով ռումբերից մեկի պայթյունից կես ժամ անց, հայտնում է Today`s Zaman-ը: 45 րոպե անց հաջորդել է երկրորդ պայթյունը: Ռումբերի հզորությունը մեծ չի եղել: Իշխանությունները կասեցրել են նախագահի շարժն ու ոստիկանություն, պայթուցիկ տեխնիկայի մասնագետներ ու անվտանգության վարչության հակաահաբեկչական բաժնի մարտիկներ տեղակայել պատահարի վայրում: Երկրորդ պայթուցիկը գործել է արդեն, երբ Էրդողանն անցել էր այդ երթուղով: Ինչպես պարզվել է ավելի ուշ, ոչ մեծ հզորության պայթուցիկը պլաստիկ շշերով է եղել: Արտակարգ իրավիճակի վայր են ժամանել ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունները, ինչպես նաև պայթեցումների մասնագետները: Նրանք պարզել են, որ ևս մեկ պայթուցիկ է տեղադրված եղել, սակայն չի գործել: Իրավապահները սկսել են հետաքննությունը: Նրանք պետք է պարզեն պայթուցիկի ծագումը, մեղսակիցներին, բացահայտեն, արդյոք դրա ետևում որևէ ահաբեկչական կազմակերպություն է կանգնած և ծրագրված է այն արդյոք Էրդողանի դեմ: Սա առաջին մահափորձը չէ Էրդողանի դեմ: 2013-ին, երբ Էրդողանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, անհայտ անձինք կրակահերթեր արձակեցին նրա թիկնազորի ուղղությամբ: 2011-ին ոճրագործները հարձակվեցին ոստիկանության ավտոմեքենայի վրա, որն ուղեկցում էր Էրդողանի ավտոմեքենան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ |