2014-ին 1000 խոշոր հարկատուները բյուջե են վճարել ավելի քան 700,5 մլրդ դրամ 3 փետրվարի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - 2014-ին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են մուծել ավելի քան 700,5 մլրդ դրամ, ինչն ավելի է 2013-ի ցուցանիշից 5,3 տոկոսով: Այդ մասին հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վրա հղումով: Ըստ ներկայացված տվյալների, մոտ 430,56 մլրդ դրամ են կազմել հարկային մարմինների հավաքած գումարները, իսկ՝ 269,9 մլն դրամը մաքսային մարմինների հավաքագրած գումարն է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարելով պետբյուջե 42,8 մլրդ դրամ 2014-ի հունվար-դեկտեմբերին՝ 2013-ի նույն ժամանակաշրջանի 37,8 մլրդ դրամի դիմաց: Երկրորդը խոշոր հարկատուն Ղ-Տելեկոմ (ՎիվաՍել-ՄՏՍ) ընկերությունն է` 28 մլրդ 891 մլն դրամով, 2013-ի նույն ժամանակահատվածում 30,1 մլրդ դրամ վճարումով: Երրորդը` «Ալեքս Գրիգն» է 21 մլրդ 571 մլն դրամով՝ 2013-ի հունվար-դեկտեմբերիմ 18,75 մլրդ դրամի դիմաց: Չորրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 19 մլրդ 940 մլն դրամով՝ 2013-ի 37,8 մլրդ դրամի դիմաց: Հնգյակը եզրափակում է «Արմենիա տելեֆոն կոմպանին»` 16,5 մլրդ դրամով՝ 2013-ի 15,47 մլրդ դրամի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |