Տավուշում հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել![]() 4 փետրվարի 2015 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Նրան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արժրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: Նախորդ շաբաթ` հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայող: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Իջևանի ԲԿ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր էր ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |