Ուորլիք. Անկախ ամեն ինչից ԱՄՆ-ն կշարունակի գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում![]() 5 փետրվարի 2015 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Չնայած Մոսկվայի հետ տարաձայնություններին, ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ Մինսկի խումբը կարգավորման մի ձևաչափ է, որն ընդունելի է բոլոր կողմերի համար, ուստի աշխատանքն այդ ձևաչափով կշարունակվի, անկախ Արևմուտքի և Մոսկվայի միջև տարաձայնություններից: Ամերիկացի համանախագահը նշել է, որ ՄԽ-ն շարունակում է լինել ռուս-ամերիկյան գործակցության ոլորտ: Նշելով, որ համանախագահները հանդիպում են և սերտորեն գործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ուորլիքը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կշարունակվի: «Մենք, բնականաբար, ձգտում ենք կարգավորել տասնամյակներ տևող հակամարտությունը»,-եզրակացրել է Ուորլիքը, հայտնում է Armenia Today-ը: Ավելի վաղ այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նշելով, որ Գերմանիան խորապես մտահոգված է վերջին շրջանում կանոնավոր դարձած հրադադարի ռեժիմի խախտումներով ղարաբաղյան հակամարտության գոտում, «Գերմանիան կշարունակի գործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ և ընթացիկ տարում, երբ վերջինս նախագահելու է ԵԱՀԿ-ում: Որպես ՄԽ անդամ Գերմանիան հետևողականորեն սատարում է համանախագահների ջանքերին: Մենք լիովին հավատարիմ ենք հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության, վիճահարույց հարցերի խաղաղ հանգուցալուծման և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Գերմանիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ Բեռլինն այս պահին այլընտրանք չի տեսնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որին սատարում են նաև հակամարտության կողմերը: Միևնույն ժամանակ, սատարելու համար ՄԽ ջանքերին Եվրամիությունը պետք է առավել արդյունավետ ներգրավվածություն ունենա այս հարցում: Օրինակ, ԵՄ-ն վստահություն առաջացնող միջոցների օգնությամբ կարող է մասնակցել կարգավորման գործընթացին», հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Մտահոգություն հայտնելով շփման գծում վերջին սրացումների վերաբերյալ՝ Գերմանիայի ԱԳՆ-ն նշում է. «Մենք կոչ ենք անում կողմերին վերլուծել դիտարկումների մեխանիզմի խախտումները: Մինսկի գործընթացի շարունակման հիմնական պայմաններից է հրադադարի ռեժիմն ու նրա պահպանումը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |