«Հեզբոլլահ»-ի ղեկավարը Իսրայելին «լայնածավալ պատերազմ է հայտարարել»15 հուլիսի 2006 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելին «լայնածավալ պատերազմ» է հայտարարել լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական խմբավորման առաջնորդ Սաիդ Հասան Նասրալան: Նասրալան հայտարարել է, «դուք բաց պատերազմ էիք ցանկանում, դուք այն կստանաք»: Նա նաեւ ընդգծեց, որ «այլեւս չի գործում որեւէ օրենք եւ համաձայնություն», հայտնում է EuroNews-ը: Նասրալայի այդ հայտարարությունը հեռարձակվել է արաբական հեռուսաալիքներով այն բանից հետո, երբ իսրաելյան ավիացիան անցյալ ուրբաթ ռմբակոծել է Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ»-ի գլխավոր գրասենյակը:Օդային ռմբակոծությունից հետո խմբավորման կողմնակիցները իրենց դրոշը տեղեդրել են գրասենյակից ոչ հեռու գտնվող կամրջի վրա, որ եւս ոչնչացվել էր իսրայելցիների կողմից: Վերջին երեք օրերի ընթացքում հակամարտության զոհ են դարձել 70 մարդ` լիբանանյան կողմից եւ ավելի քան 10 հոգի` իսրայելյան կողմից: Հիշեցնենք, որ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց այն բանից հետո, երբ հարավային Լիբանանը կառավարող «Հեզբոլլահ» խմբավորման գրոհայինները պատանդ են վերցրել երկու իսրայելցի զինվորի: Իսրայելի վարչապես Էխուդ Օլմերտը դա գնահատել է որպես պատերազմի հայտարարում: Իսրայելյան ավիացիան, նավերն ու հրետանին ռմբակոծել են Բեյրութի օդանավակայանը եւ երկու ռազմական օդանավակայան, կամուրջներ եւ ճանապարհներ Լիբանանի հարավում, «Հեզբոլլահ» խմբավորման ռազմական օբյեկտներ. Լիբանանը գրեթե ամբողջությամբ հայտնվել է շրջափակման մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |