Քրդերը Կոբանիի մերձակա գյուղերն ազատագրել են մոջահեդներից![]() 5 փետրվարի 2015 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Քրդական ինքնապաշտպանական ուժերը (ՔԻՈւ) անցած 10 օրում 50 գյուղ են ազատագրել «Իսլամական պետության» մոջահեդներից Կոբանիի մերձակայքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Firat-ի վրա հղումով: Մոտ 350 բնակավայր դեռ մնում է ավազակախմբերի հսկողության տակ: Արևմտյան, հարավային և արևելյան ռազմաճակատներում քրդական ուժերը ոչնչացրել են մոտ 30 վարձկանի: Օդից աշխարհազորայիններին աջակցել են միջազգային կոալիցիայի ՌՕՈւ ինքնաթիռները, որոնք 11 հարված են հասցրել ցամաքային թիրախներին: Ըստ տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Անվար Մուսլիմի, քաղաքի մատույցներում ազատագրվել է 10-15 կմ շառավիղով տարածք: Սակայն Թուրքիա փախած Կոբանիի բնակիչները դեռ չեն վերադառնում՝ հաշվի առնելով, որ շինությունների 90 տոկոսը փլուզված է գնդակոծությունների հետևանքով: 133 օր շարունակվող Կոբանիի պաշարումը ճեղքվեց հունվարի 26-ին, երբ քուրդ աշխարհազորայիններին հաջողվեց ազատագրել Քանյա Քուրդի բլուրը մոջահեդներից: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ 2014-ի սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել: Photo: Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |