ՆԱՏՕ-ն ավելի քան երկու անգամ կավելացնի Արձագանքման ուժերի քանակը![]() 5 փետրվարի 2015 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի քանակը կհասնի 30.000-ի, դրանց կազմում առաջնային արձագանքման խմբինը՝ 5.000-ի: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Արձագանքման զորքերը կընդլայնվեն: Այժմ քանակը 13 հազար է: Հուսով եմ, որ նախարարները կորոշեն հասցնել դրանք 30 հազարի»,- հաղորդել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ես ուզում եմ նշել, որ բոլոր որոշումները, որ կկայացնեն դաշինքի պաշտպանության նախարարներն արձագանքման ուժերի կազմի մասին, բացառապես պաշտպանական բնույթ են կրում և ՆԱՏՕ-ի արձագանքը կլինեն Ռուսաստանի գործողություններին Ղրիմում և Ուկրաինայում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՆԱՏՕ-ն առճակատման մեջ չէ Ռուսաստանի հետ, ասել է Ստոլտենբերգը: Հունվարի 31-ին Ստոլտենբերգը ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հակասություններ չունի ՌԴ հետ և «պատերազմական վիճակում չէ» իր արևելյան հարևանի հետ: Անդրադառնալով դաշինքի և Մոսկվայի հարաբերություններին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ «ՆԱՏՕ-ն դիմակայություն չի ցանկանում Ռուսաստանի հետ, սակայն համագործակցությունը պետք է հիմնված լինի վստահության, միջազգային պարտավորություններն ու սահմանները հարգելու վրա»: Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չպետք է իրեն համարի Արևմուտքի ագրեսիվ գործողությունների զոհը: «Մենք բացառապես պաշտպանական նպատակներ ունենք»,-ասել է նա: Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը ուկրաինական բանակն անվանել էր ՆԱՏՕ-ի լեգիոն, որը ոչ թե Ուկրաինայի ազգային շահերից ելնելով է գործում, այլ նպատակ ունի Ռուսաստանի աշխահաքաղաքական զսպման դեր կատարել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին բացահայտ խոստովանեց ԱՄՆ դերը 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ: Այդ խոստովանությունը հնչել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի CNN-ին տված հարցազրույցում: «Մենք որպես միջնորդ հանդես եկանք Ուկրաինայում իշխանության փոխանցման հարցում»,-ասել է Օբաման: Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Թբիլիսիում հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտակա ժամանակահատվածում ակտիվ խորհրդակցություններ է սկսելու Վրաստանում ուսումնական միավորված կենտրոն բացելու շուրջ։ Նա հավելել է, թե ուսումնական կենտրոնում վերապատրաստում են անցնելու ոչ միայն վրացի զինծառայողներ։ «Առաջին հերթին, պետք է հստակեցվի ոչ միայն կենտրոնի տեղակայման վայրը, այլև դրա առաջադրանքները, առաքելությունն ու նպատակները` ինչպես այն դարձնել առավել արդյունավետ, քանի որ այնտեղ վերապատրաստվելու են ոչ միայն վրացի զինծառայողներ, այլև դաշինքին անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ», - ասել է Վերշբոուն: Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Ալասանիայի հայտարարության նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց Վրաստանի, Ռուաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև ժնևյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ մեկնաբանելով նաև ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավորությունը: ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Վազիանիում Վրաստանի ՊՆ բրիգադի տարածքում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների ռազմակայանը Սաչխերեում: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը, որտեղ կնախապատրաստվեն դաշինքի զինծառայողները, նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |