Աշխարհի պետությունների բնակիչների երջանկության վարկանիշում Հայաստանը գտնվում է 132-րդ տեղում15 հուլիսի 2006 - 14:46 AMT PanARMENIAN.Net - New Economic Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի պետությունների բնակիչների երջանկության վարկանիշը (Happy Planet Index): Վարկանիշի նախապատրաստման ժամանակ օգտագործվել են տնտեսական, բնապահպանական եւ բժշկական չափանիշերը, ինչպես նաեւ հասարական կարծիքի հարցման տվյալները: Վարկանիշը բավական անսպասելի արդյունքներ է տվել: Ինչպես հայտնի է դարձել, ամենաերջանիկ կյանքը Վանուատու կղզի-պետությունում է: Անամպ կենսակերպի երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Կոլումբիան, Կոստա Ռիկան, Դոմենիկյան Հանրապետությունը, Պանաման, Կուբան, Գոնդուրասը, Գվատեմալան, Սալվադորը, ինչպես նաեւ Սեն-Վինսենտն ու Գրենադան:Վարկանիշում ԱՄՆ-ն զբաղեցրել է 150-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ Չինաստանը զբաղեցնում է 31-րդ տեղը, Բրազիլիան` 65-րդ, Իրանը` 69-րդ, Գերմանիան` 83-րդ, Սաուդյան Արաբիան` 91-րդ, Ճապոնիան` 97-րդ, Մեծ Բրիտանիան` 108-րդ, Իսրայելը` 119-րդ (հետաքրքրաշարժ է, որ Պաղեստինում կյանքը շատ ավելի երջանիկ է), Ֆրանիսան` 131-րդ: Հետխորհրդային պետությունների շարքում, ամենաերջանիկն ապրում են Ղրղստանում (19-րդ տեղը): Տաջիկստանը 25-րդ տեղում է, Ուզբեկստանը` 60-րդ, Վրաստանը` 103-րդ, Ադրբեջանը` 107-րդ, Ղազախստանը` 127-րդ, Հայաստանը` 132-րդ, Մոլդովան` 149-րդ, Լիտվան` 151-րդ, Լատվիան` 160-րդ, Բելառուսիան` 165-րդ, Թուրքմենստանը` 169-րդ, Ռուսաստանը` 172-րդ, Էստոնիան` 173-րդ, Ուկրաինան` 174-րդ: Ամենաահավորն ապրում են Զիմբաբվեում, այս պետությունը զբաղեցրել է վերջին` 178-րդ տեղը: Վարկանիշի հեղինակները նշում են, որ իրենց կենսակերպից առավելապես երջանիկ են զգում Կենտրոնական Ամերիկայի բնակիչները. Եւս մեկ կարեւոր գործոն, երջանկության մակարդակի վրա ազդում է կղզի-պետությունում ապրելու հանգամանքը, հայտնում է Washington Profile-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |