Հրադադարի խախտման արդյունքում զինվորի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հրադադարի խախտման արդյունքում զինվորի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի շարքային զինծառայող շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։

2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: Ստացված հրազենային վիրավորումից զինծառայող Շ. Հակոբյանը տեղում մահացել է:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ամբողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կերպով խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---