Ղազախստանը կարող է արգելափակել ՌԴ-ից որոշ ապրանքների ներկրումը![]() 6 փետրվարի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը կարող է արգելափակել կամ սահմանափակել Ռուսաստանից որոշ ապրանքների ներկրումը՝ ռուբլու արժեզրկման և նաև այն պատճառով, որ ղազախ արտադրողները չեն կարողանում մրցակցել էժան ռուսական ապրանքների հետ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրները: «Աստանան մտադիր է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ ռուբլու անկման պատճառով Ղազախստանի ներքին շուկայում սպառնալիքի հետ կապված: Խոսքը նավթամթերքների, ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, շինարարական ամրանների, մալուխային արտադրանքի, շշերի, մսի, ձվի, մակարոնեղենի, ալյուրի ու հյութերի մասին է»,-գրում է թերթը: Բացի այդ հայտնի է դարձել, որ Ղազախստանը ձգտում է հասնել նրան, որ ԵՏՄ-ում մեքենաների համար գործի գների միասնական համակարգ։ Ինչպես հաղորդում է CA-News-ը, ներդրումների և զարգացման հարցերով փոխնախարար Ալբերտ Ռաուն Ղազախստանի Խորհրդարանում պարզաբանել է, որ ներկայումս քննարկվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների կողմից ավտոմեքենաներ մատակարարելու հարցը։ «Մշակվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների միջոցով ավտոմեքենա մատակարարելու հարցը։ Ի թիվս այլ հարցերի՝ ռուս գործընկերների հետ մենք դա քննարկել ենք Մոսկվայում»,- նշել է Ռաուն։ Փոխնախարարը նաև մեկնաբանել է ԵՏՄ-ում մեքենաների համար միասնական գին սահմանելու առաջարկը. «Եթե մատակարարումը կատարվի պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ապա ի վերջո կգանք և դրան»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ղազախստան մեքենաների ներկրման հնարավոր արգելքի հարցը քննարկկման կդրվի մոտ ժամանակներս։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |