Թուրքիայի ԱԳ նախարարին վշտացրել է 1915-ի մասին գերմանացի որոշ քաղգործիչների դիրքորոշումը![]() 7 փետրվարի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայում լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ անդրադարձել է «1915-ի հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը», գրում է Tert.am-ը Haberler-ին հղումով: «Թող ընդհանուր հանձնաժողով ստեղծվի և հայտարարություն արվի: Մենք այդ հարցում ամաչելու խնդիր չունենք»,- հայտարարել է Չավուշօղլուն: Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»: Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում: Թուրք նախարարը խոսել է նաև հարցի վերաբերյալ Գերմանիայի՝ վերջերս հայտնած դիրքորոշման մասին՝ գնահատելով չմիջամտելու քաղաքականությունը: Գերմանիայի կառավարությունն օրերս հայտարարել էր, թե «ջարդերի ու տեղահանությունների» բացահայտումը նախ Թուրքիայի և Հայաստանի հարցն է:«Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- ասվում էր գրավոր պատասխանի տեքստում: Թուրք արտգործնախարարը, սակայն, դժգոհել է, որ որոշ գերմանացի քաղաքական գործիչներ աջակցում են հայկական նախաձեռնություններին, ինչը, ըստ նրա, վշտացնում է իրենց: Նա հայտարարել է, թե ճիշտ չէ, երբ քաղաքական գործիչներն են խոսում և գնահատական տալիս «1915-ի դեպքերի» մասին: «Սահմանափակ տեղեկություններ ունեցող քաղաքական գործիչների կողմից հարցը մեկնաբանելն անգամ սխալ է»,- ասել է նա: Պաշտոնական Անկարան մշտապես շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |