Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ սկզբունքային նշանակություն ունի17 հուլիսի 2006 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Համանախագահների (ԵԱՀԿ Մինսկիի խմբի) ներկայիս սխեման` «տարածքների մեծ մասը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի խոստման դիմաց» (հայտնի չէ թե երբ եւ ինչպիսի): Այն նախատեսում է, որ հայերը կլքեն 5 շրջանները, իսկ մնացած գրեթե ամեն էականը մնում է անորոշ: Հույս ունենալ, որ հետո կողմերը կպայմանավորվեն հանրաքվեի մասին, պարզամտություն է: Նշանակում է, դա ընդհանրապես չի լինի»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հեղինակը տրամադրել է PanARMENIAN.Net ի խմբագրությանը: Ըստ ռուս դիվանագետի, առնվազն անորոշ կմնա ԼՂ կարգավիճակը` հակամարտության գլխավոր խնդիրը, Քելբաջարի եւ Լաչինի խնդիրները, ինչպես նաեւ նոր պատերազմի պոտենցիալ վտանգը: «Իսկ դա անընդունելի է»: Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտումը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ սկզբունքային նշանակություն ունի: Անդրկովկասում` զգայուն եւ բախումնածին տարածաշրջանում, միջազգային հանրությունը պետք է չեզոքացնի գործը սպառնալիքներով եւ արյամբ որոշելու ցանկությունը: Լինի դա ոչ վաղ անցյալի վերաբերյալ` հայերի մոտ 1992-94 թթ. ռազմական հաջողությունների հիման վրա, եւ առավել եւ ապագայի առումով` այն ադրբեջանցիների մոտ, որոնք ռազմական ռեվանշի բարբաջանքով են տարառպում: Չնայած նրան, որ հայտնի են ինչպես նախապատերազմյան հանրաքվեի, այնպես էլ «փամփուշտներով քվեարկելու» արդյունքները: Չի կարելի ԼՂ-ն լոկ ինչ-որ մեկի տարածքը համարել, անտեսելով նրա բնակչության կարծիքը, պետք է որոշի իրավունքը, ոչ թե ուժը,-ընդգծել է Կազիմիրովը: Նա նշել է նաեւ, թե Բաքվում հղում են անում ԱՀ սահմանադրությանը, որով թույլ է տրվում հանրաքվեներ անցկացնել միայն համազգային մասշտաբով: «Սակայն ԱՀ սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. վերջին, հենց այս հակամարտությունը հաշվի առնելով: Ցանկացած որոշում ԼՂ վերաբերյալ կպահանջի էական փոփոխություններ կատարել ԱՀ սահմանադրության մեջ: Եթե այդքան ձեւական ջանք են ցուցադրում, ապա արժեր հաճախակի հիշեցնել բոլորին, որ 9 հոդվածը մերժում է պատերազմը «որպես միջազգային հակամարտությունները լուծելու միջոց»: Ռուս դիվանագետն ընդգծել է նաեւ եւս մեկ թերացում` ԱդրԽՍՀ իրավահաջորդության անտեսումը, որն այժմ խանգարում է Բաքվին պայքարել իր «ժառանգության» համար: «1995թ. սահմանադրության հեղինակներն այնպես էին «փախչում» ԱդրԽՍՀ-ից, որ չեղյալ հայտարարելով 1978թ. սահմանադրությունը, նույնիսկ չկարողացան իրավաբանորեն կոռեկտ անվանել նախկին հանրապետությունը: Մի խոսքով, սահմանադրության վրա հղումը սայթակում է, չի գործում: Մեր ժամանակներում իրենց կարգավիճակի վերաբերյալ քվեարկում են միայն նրանք, ում դա վերաբերում է անմիջականորեն, այլ ոչ թե անուղղակիորեն (Քվեբեկը, ոչ թե Կանադան, Կատալոնիան, ոչ թե Իսպանիան)»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |