Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար![]() 9 փետրվարի 2015 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիան մեղմացնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Որոշումը կայացրել են զբոսաշրջության գծով նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը զբոսաշրջության նախարարությունում հանդիպման ժամանակ, ասվում է «Բուլղարական պրավդա» լրատվական պորտալի կայքում: Ներմուծվող փոփոխությունները ենթադրում են կարճաժամկետ երկանգամյա կամ բազմակի օգտագործման վիզաների տրամադրում «կազմակերպված զբոսաշրջության» նպատակով մինչև 1 տարի ժամկետով այն քաղաքացիների համար, որոնք նախկինում օգտվել են բուլղարական վիզաներից: Որոշումը կայացվել է զբոսաշրջության սեզոնի շեմին ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |