Պեկինն ապագայում առևտրի ազատ գոտի կստեղծի ԵՏՄ հետ![]() 9 փետրվարի 2015 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը մտադիր է ապագայում առևտրի ազատ գոտի ստեղծել Եվրասիական տնտեսական միության հետ: Այդ մասին հայտարարել է Պեկինում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը: Ըստ դիվանագետի, նախկինում չինացի գործընկերները զգուշավոր էին այդ հարցում, սակայն այժմ համոզվել են, որ գործակցությունը հեռանկարային է ոչ միայն առանձին երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, հեռանկարում նաև Ղրղզստանի, այլ նաև ամբողջ միավորման հետ: Ինչպես նշել է դեսպանը, Առևտրի ազատ գոտու ստեղծումը Չինաստանի հետ թեև ոչ հեռավոր, սակայն ապագայի հարց է, բայց հարցը օրակարգում է: «Գործակցության մեխանիզմների կցման մասին խոսք է գնում արդեն այժմ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ԵՏՄ հիմնական գործընկերների, մասնավորապես Չինաստանի հետ առևտրատնտեսական գործակցության գերակա ուղղությունները քննարկվել են Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստում: Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ից: Պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |