«Մեծ ութնայկը» կոչ է անում արդիականացնել Հայկական ԱԷԿ-ը

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» անդամները կոչ են արել Հայաստանին ֆինանսական միջոցներ հատկացնել եւ մի շարք արդիականացման միջոցառումներ իրագործել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար: Այդ մասին ասվում է միջուկային եւ ֆիզիկական անվտանգության խմբի զեկույցում: Այդ միջոցները Հայաստանին առաջարկվում է ձեռնարկել մինչ ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումը: «Մենք ի գիտություն ենք ընդունում միջուկային անվտանգության բարձրացմանն ուղղված Հայաստանի կողմից արդեն ձեռնարկված որոշ կարճաժամկետ միջոցները որպես այդ ուղղությամբ կատարված առաջին քայլ»,-նշվում է զեկույցում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---