Բրյուսելը հավանություն է տվել պատժամիջոցների ենթակա ռուսաստանցիների նոր ցանկին10 փետրվարի 2015 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում փետրվարի 9-ին կայացած հանդիպմանը հավանություն են տվել ՌԴ քաղաքացիների և Դոնբասում կռվող անջատողականների պատժամիջոցների ենթակա անձանց ցանկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոր պատժամիջոցները սակայն, կսկսեն գործել փետրվարի 16-ից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հայտարարության վրա հղումով, հետաձգումը կապված է խաղաղ ջանքերին չխանգարելու, հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսության հաստատման ջանքերին ավելի շատ ժամանակ տալու մտադրության հետ: Ըստ Ֆաբիուսի, հետագայում իրավիճակը կախված կլինի Մինսկում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ելքից: Պատժամիջոցների ենթակա անձանց չեն տրվում մուտքի արտոնագրեր, սառեցվում են նրանց ֆինանսական ակտիվները: Արևմուտքի առաջնորդները մեղադրում են ՌԴ իշխանություններին Ուկրաինայի արևելքում հակամարտությունը բորբոքելու, անջատողականներին սատարելու, Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի առկայության մեջ: Մոսկվան այդ մեղադրանքները հերքում է: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Photo: Emmanuel Dunand / AFP Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |