Հրդեհները ԼՂՀ-ում Բաքվի ագրեսիան քողարկելու անհաջող փորձ է17 հուլիսի 2006 - 17:02 AMT PanARMENIAN.Net - 2006թ. հունիսի սկզբներից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանակից տարածքներում տեղ են գտել հրդեհների դեպքեր: Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության առարկա է դարձել Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ ԼՂՀ e6 նրա բնակչության անվտանգության համար իրական սպառնալիք է ստեղծվել: Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Փաստաթղթում մասնավորապես, ասվում է. «հրդեհների պատճառները - հանգամանքները պարզելու նպատակով ԼՂՀ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են անվտանգության հարցերով պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հրդեհները տեղափակելու եւ դրանց տարածումը կանխարգելելու գործում ներգրավվել են ԼՂՀ հակահրդեհային ծառայության եւ արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումները, ինչպես նաեւ տեղական վարչակազմերի ղեկավարները եւ բնակչությունը: Արտակարգ իրավիճակները կանխելու նպատակով բոլոր համայնքներում կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն: Այնուամենայնիվ այդ շրջաններում շարունակվող հրդեհների պատճառով իրավիճակը վատթարանում է, ինչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության համար հղի է տեւական անբարենպաստ հետեւանքներով: Ադրբեջանի հետ սահմանային գոտում կտրուկ աճել են հրդեհների դեպքերը եւ այրվող հացահատիկային դաշտերի տարածքը»,-ասվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ ԼՂՀ հատուկ հանձնաժողովի կողմից տարված աշխատանքի արդյունքում պարզվել են անհերքելի տվյալներ, որոնք վկայում են, որ հրդեհների պատճառը ադրբեջանական կողմի կանխամտածված թշնամական գործողություններն են: «Պաշտոնական Բաքուն նպատակ ունի քայքայել Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը եւ նրան զրկել առաջանցիկ տնտեսական զարգացման հնարավորությունից: Իրենց գործողությունները քողածածկելու նպատակով հենց սկզբից ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալել` փորձելով մեղքը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ քարոզչական-հոգեբանական պատերազմի շարունակությունն է եւ սեփական ագրեսիան քողարկելու անհաջող փորձ»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |