Նավթի համաշխարհային գները նվազում են10 փետրվարի 2015 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները բացասական դինամիկա ունեն՝ նավթի պահանջարկի թույլ բարելավման վերաբերյալ Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսման ֆոնին: Մոսկվայի ժամանակով 6.49-ի դրությամբ Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսերը նվազել են 1,08 տոկոսով՝ հասնելով 57,71 դոլարի մեկ բարելի համար: WTI տեսակի թեթև նավթի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 1,14 տոկոսով՝ հասնելով 52,26 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ նավթի համաշխարհային պահանջարկն առաջիկա 5 տարում միջինը կկազմի տարեկան 1,2 տոկոս, ինչն ավելի քիչ է, քան մինչ 2008 թ. ֆինանսական ճգնաժամը: 2001-2007 թթ. տարեկան գրանցվել է 1,9 տոկոս աճ: Գործակալությունն արդեն հայտնել է, որ նավթի գները 50-55 դոլար մեկ բարելի համար գործող մակարդակից կհասնեն մինչև 73 դոլարի մեկ բարելի համար 2020 թ.: «Այսօր առավոտյան գրանցված նվազումը, հավանաբար, կապված է գործակալության հաշվետվության հետ, որը կանխատեսում է միայն դանդաղ վերականգնում նավթի գների մասով»,-հայտարարել է «Ֆրանս պրեսին» Platts էներգետիկ ինֆորմացիայի գծով տնօրենի տեղակալ Շայլայ Նաիրը: Հիմնարար գործոնները նավթի շուկայի համար չեն փոխվել: Նավթի համաշխարհային գներն աճել են սակարկությունների ժամանակ 2015-ին օրական 20 հազար բարելով՝ մինչև 92,32 մլն բարելի, նավթի պահանջարկի բարելավման մասին ՕՊԵԿ հայտարարությունից հետո: Այդ ցուցանիշը 1,17 մլն բարելով ավելի է 2014-ի ցուցանիշից: Կազմակերպությունը նաև փոխել է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման կանխատեսումը: Ընթացիկ տարվա կանխատեսումը հունվարյան գնահատականի համեմատ օրական նվազել է 130 հազար բարելով: Այժմ կազմակերպությունն նավթի արդյունահանման աճ է ակնկալում ԱՄՆ-ում 2015-ին օրը 0,82 մլն բարելով նախորդ տարվա համեմատ՝ հասցնելով օրը 13,64 մլն բարելի: 2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց: Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից: Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |