ՔԶԱԿ. «Իսլամական պետությունը» փորձում է քիմզենք ստանալ10 փետրվարի 2015 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենք ստանալ: Նման տեղեկություններ ունի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն ճապոնական NHK հեռուստաալիքին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա նշել է, որ ստացված տվյալները դեռ լիովին ստույգ չեն: «Սակայն, եթե ԻՊ-ն կարողանա քիմիական զենք մշակել կամ ձեռք բերել, դա ակնհայտ վտանգ կներկայացնի»,-ասել է ՔԶԱԿ գլխավոր քարտուղարը: «Շատ կարևոր է ապահովել այն նյութերի տարածման կասեցումը, որոնցից հնարավոր է քիմիական զենք պատրաստել»,-ասել է նա: Ուզումջյուն նաև հանդես է եկել նման նյութերի տարածումը միջազգային հսկողության տակ դնելու օգտին: Նա հայտնել է նաև, որ Սիրիայում քիմիական զենքի հետ կապված 12 օբյեկտների ոչնչացման աշխատանքների ավարտը, որ նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հետաձգվում է մոտավորապես մինչև սեպտեմբեր: «Կան որոշ տեխնիկական խնդիրներ, և հետո քաղաքացիական պատերազմի պայմաններում ավելի բարդ է դարձել կազմակերպել մասնագետների տեղափոխումը»,-ասել է նա: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախորդ տարի հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ մամլո ծառայությունը հայտարարեց, որ սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում: Մինչդեռ 2014-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքի Անբար գավառի Հիթ քաղաքի համար մարտերում քիմիական զենք է կիրառել: Իրաքյան բանակում աղբյուրների վրա հղումով հաղորդվեց, որ քաղաքի բնակելի թաղամասերը գնդակոծվել են ականանետներից՝ քլորի գազ կրող ականներով: Սա առաջին անգամն էր, որ ԻՊ գրոհայինները քիմիական զենքը կիրառեցին խաղաղ բնակիչների դեմ: Սակայն ռազմական թիրախները երկու անգամ արդեն ենթարկվել են քիմիական գրոհի: 2014-ի սեպտեմբերին Անբար գավառում գրոհի ենթարկվեց իրաքյան բանակը, 300 զինծառայող զոհվեց: Ահաբեկիչները նաև գնդակոծեցին իրաքյան զորքերի դիրքերը Ֆալուջայում: Հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել: ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |