Թայվանցի կինոռեժիսորը ստացավ «Ոսկե ծիրանի» առաջին մրցանակը17 հուլիսի 2006 - 18:57 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակը ստացավ թայվանցի ռեժիսոր Սյաո Սիեն Խոուն «Երեք ժամանակները» ֆիլմի համար: Երկրորդ տեղը կիսեցին երիտասարդ իսպանացի ռեժիսոր Իսահակ Լոկուստի «Ժամանակի առասպելը» եւ ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վերադարձ Հայաստան» ֆիլմերը: Վավերագրական ֆիլմերի թվում առաջին մրցանակին արժանացավ ավստրիացի կինոռեժիսոր Միխաել Գլավոգերի «Բանվորի մահը» կինոնկարը: Երկրորդ տեղը կիսեցին բրազիլացի ռեժիսոր Մարկուշ Պրադուի «Էստամիրա» եւ շվեդ ռեժիսոր Գունար Բերգդալի «Լյուդմիլան եւ Անատոլին» ֆիլմերը: «Հայկական համայնապատկեր» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Հրանտ Հակոբյանի «Մոռացված կղզու բնակիչները» վավերագրական ֆիլմը: Կինոփառատոնի պատվավոր հյուրերին` հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելոկկիոին, իրանցի ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆին, ԱՄՆ-ից վավերագրող Գոդֆրի Ռեջիոին եւ իտալացի մեծ սցենարիստ Տոնինո Գուերրային հանձնվեցին Սերգեյ Փարաջանովի անվան «Համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման գործում ավանդի համար» մրցանակները: ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարության ոսկե հուշամեդալները հանձնվեցին Գոդֆրի Ռեջիոին, Տոնինո Գուերրային, լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին եւ Պուսսանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քիմ Դոնգ-Խոին Հարավային Կորեայից, հաղորդում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |