ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդների համար կրթական ծրագիր է սկսում![]() 11 փետրվարի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է հատուկ կրթական ծրագիր ստեղծել «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդների համար: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար Մեթյու Բուսկեն Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» երիտասարդական համաժողովում, այն կգործարկվի 2016 թ. ոչ շուտ: Այս պահին ծրագիրը դեռ չունի իրական ուրվագիծ: Հետազոտվում են աշխատաշուկայի պահանջարկը, քննարկումներ են ընթանում երիտասարդների հետ: Այդ աշխատանքի հիման վրա կմշակվի հատուկ ծրագիր այդ տարածաշրջանի համար: Մասնավորապես, Բուսկեն հույս է հայտնել, որ Ռիգայի համաժողովը կօգնի առաջ գնալ այդ ուղղությամբ: Նա նշել է նաև, որ ապագա կրթական ծրագիրը կոչված է օգնելու երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում և կնպաստի գործազրկության նվազեցմանը: Այսօրվա դրությամբ «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդ ներկայացուցիչները կարող են մասնակցել ԵՄ այնպիսի կրթական ծրագրերին, ինչպիսիք են Erasmus+ և Erasmus mundus-ը, հայտնում է Vzglyad.az-ը: Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսը հունվարին հայտարարեց, որ Լատվիան մտադիր է փոխել «Արևելյան գործընկերության» ծրագիրը Եվրամիության խորհրդում իր նախագահության ժամանակ: «Եթե ի սկզբանե այն նախաձեռնվում էր որպես Եվրամիությանն անդամակցելու մերձեցման հարթակ, ապա, ապագայում, հավանաբար, հարկ կլինի ծրագիրը դարձնել ներառական և ավելի համապատասխանող բոլոր գործընկերների շահերին»,-հավելել է Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» ծրագիրը պետք է ավելի մոտ լինի յուրաքանչյուր երկրի շահերին: 2014-ի հուլիսին Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ բարեփոխումներ են անհրաժեշտ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակիցների հանդեպ մոտեցումներում: Նա նախանշեց նաև առաջիկա փոփոխությունների ժամկետը՝ 2015-ի գարնանը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հետխորհրդային այն երկրների հետ, որոնք դեռ չեն ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը՝ Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի, հետ համագործակցության վերանայման համար ազդակ հանդիսացան Ուկրաինայում ծավալված իրադարձությունները: Նշվեց, որ այսուհետ ստորագրման համար այդքան համապարփակ փաստաթղթեր չեն ներկայացվի: Առաջինն այն երկրներից, ում առաջարկվեց համագործակցել նորացված սխեմայով, դարձավ Հայաստանը: Փաստացի, փոփոխությունն այն է, որ Երևանը կարող է ստորագրել ասոցացման մասին համաձայնագրի մի մասը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |