ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել ՀՀ հետ գործակցությունը ռազմական ոլորտում12 փետրվարի 2015 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ գործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում: Պետդեպարտամենտի ներկայացուցչի հավաստմամբ, ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմերին երկկողմ գործակցության խորացման հարցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի կառավարության, զինվորականների և անվտանգության ծառայությունների հետ գործակցության խորացման նպատակը գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին հակազդելն է, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես անչափ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին: «Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են ու պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում և շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելություններին», - ասում է դիվանագետը: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ, ավելի վաղ՝ նաև Իրաքում: Առաջին խումբը մեկնեց Լիբանան 2014-ի նոյեմբերին: Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգները և Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում, այլև այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել: Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը՝ Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգներին դա չի կաշկանդում: «Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, և մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասում է դիվանագետը: Ռուբինն ասում է՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է, սակայն, այն չպետք է բացառի հարաբերությունների խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |