Բենզինի գինը Հայաստանում հունվարին աճել է 0,9 տոկոս

Բենզինի գինը Հայաստանում հունվարին աճել է 0,9 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գները 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճ 0,9%–ով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն։

Ընդ որում, դիզելային վառելիքի գները հաշվետու ամսում նվազել են 0,3 տոկոսով` նախորդ ամսվա համեմատ։

Նախորդ տարվա հունվարի համեմատ բենզինի գները նվազել են 2,5 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները` 0,9 տոկոսով, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվարին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով։

2015-ի հունվարին սպառողական գների ինդեքսը Հայաստանում նախորդ ամսվա համեմատ աճել է 2,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, սպառողական գների աճը պայմանավորված է պարենային ապրանքների 4,5-տոկոսանոց թանկացմամբ: Իսկ ոչ պարենային ապրանքների սակագներն ու ծառայությունների գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0,5 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսը 2015-ի հունվարին 2014-ի հունվարի համեմատ կազմել է 104,3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)՝ 105,3 տոկոս, ոչ պարենայինը՝ 102,4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 103,2 տոկոս:

Ըստ պետբյուջեի, սղաճը Հայաստանում 2015-ին ծրագրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---