2015-ին զբոսաշրջության ոլորտում ակնկալվում է 10% աճ. Կառավարությունը 188 մլն դրամ է ներդրել12 փետրվարի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն 2015-ին ակնկալում է զբոսաշրջության ոլորտի 10%-ից ավելի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստում փետրվարի 12-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015-ի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է մոտ188 մլն դրամ: Նրա խոսքով` ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, դրանց տեսականու ավելացմանը: «Փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն` այս կամ այն տեսակի խթանումը, շատ արագ և դինամիկ պրոցես է, և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել հատկանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,- ընդգծել է Ճշմարիտյանը: 2014-ին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոս աճ: Նախարարը համեմատել է Վրաստանի հետ, որտեղ աճը կազմել է 7 տոկոս : Նախորդ տարվա ընթացքում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.200.000-ը: Աճ է գրանցվել նաև միջազգային այցելությունների մասով: Միևնույն ժամանակ, ըստ նախարարության ներկայացրած տվյալների, 2013-ին Հայաստան է ժամանել 1.084.188 միջազգային զբոսաշրջիկ` 12.6 տոկոսով ավելի, քան 2012 թվականին: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 941.151 զբոսաշրջիկ` 13.6 տոկոսով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |