Մինսկի խումբը Վիեննայում կներկայացնի ԵԱՀԿ երկրներին ղարաբաղյան կարգավորման ընթացքը![]() 13 փետրվարի 2015 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում են ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիային: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ Ֆինլանդիան կարևորում է առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Բացի այդ, Ուորլիքը հայտնել է, որ միջնորդները մեկնել են Վիեննա, որտեղ ԵԱՀԿ անդամ երկրներին կներկայացնեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը: «Դրան կհաջորդի կարևոր այցը տարածաշրջան՝ ղարաբաղյան կարգավորումը քննարկելու նպատակով»,-գրել է ամերիկացի դիվանագետը: Ինչպես արդեն հայտնի է, համանախագահները Հայաստան կժամանեն փետրվարի 17-ին: Երևանում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Փետրվարի 15-ին կժամանեն Ադրբեջան տարածաշրջանային այցի շրջանակում և պաշտոնական հանդիպումներ կունենան Ադրբեջանի իշխանությունների հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերջին զարգացումների մասին: «Մենք բոլորս համամիտ ենք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,-գրել է նա: Իվիցա Դաչիչի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։ Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։ Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հադես էին եկել հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին: Իր հայտարարության մեջ միջնորդները «տագնապով են նշել միջադեպերի քանակի աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում բնակելի թաղամասերում: «Մենք նաև քննարկել ենք նախարարի հետ նման միջադեպերի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ: Մասնավորապես նշվում էր, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը բացառելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |