Անկարան սպառնում է Մոսկվային դատարան դիմել գազի գնի պատճառով14 փետրվարի 2015 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Անկարային չհաջողվեց զեղչ ստանալ Ռուսաստանից առաքվող գազի համար, հայտնում է «Ռոսբալտը»: Ինչպես հայտնում է պարբերականը, Անկարան ու Մոսկվան այդպես էլ չլուծեցին ՌԴ-ից Թուրքիա առաքվող գազի գնի զեղչման հարցը: Ընդ որում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը հայտարարեց, որ Անկարան մտադիր է 15 տոկոս զեղչ ստանալ: Նշվում է, որ անցյալ տարի Թուրքիա է առաքվել 26,7 մլրդ խմ ռուսական գազ, իսկ 2015-ին նախատեսվում է ավելացնել առաքումների ծավալները մինչր 30 մլրդ խմ: Akfel, Bosphorusgaz և Kibar Enerji ընկերությունները 30 տարվա գազի ներկրման արտոնագիր ստացան, իսկ Batı Hattı-ը՝ 23 տարվա: Նրանք ամեն տարի 6 մլրդ խմ գազ կներկրեն Թուրքիա Ռուսաստանից: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 2015-ի հունվարից ռուսական գազի հազար խորանարդ մետրը մասնավոր ընկերությունները գնում են 390 դոլարով: Նախկինում Թուրքիայի մասնավոր ընկերությունները ներկրման համար վճարում էին 322 դոլար: Ռուսաստանից թուրքական պետական խողովակաշարային Botas ընկերության ներկրած գազի հազար խմ գինն Անկարայի համար արդյունքում հասնում է 415 դոլարի, ինչն այս պայմաններում չի բխում նրա շահերից: Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ռուսական գազի գինը «վնասում է պետբյուջեին»: Չի բացառվում, որ այդ խնդիրը լուծելու համար Անկարան կդիմի Միջազգային վերաքննիչ դատարան, հայտնում է Ռոսբակտը: Photo: Hurriyetdailynews.com Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |