Հայաստանի եւ Բոսնիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մլադեն Իվանիչը Սարաեվոյում քննարկել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերություններին վերաբերող հարցեր: Նախարարները նշեցին միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխշահավետ համագործակցության կարեւորությունը: Երկու ժողովուրդների միմյանց ճանաչելու նպատակով, երկուստեք կարեւորվեց մշակութային ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Այդ առումով, խոսվեց մշակութային պատվիրակությունների փոխայցելությունների եւ մշակութային միջոցառումների անցկացման, կազմակերպման նպատակահարմարության մասին: Նախարարները տեղեկացրեցին միմյանց տարածաշրջաններում վերջին զարգացումների մասին: Վարդան Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակը եւ իր գործընկերոջը հրավիրեց այց կատարել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---