Իրաքցի քրդերը շրջապատել են ԻՊ կողմից վերահսկվող Մոսուլը14 փետրվարի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Քրդական ռազմականացված կազմավորումների մարտիկները («փեշմերգա») երեք կողմից շրջապատել են Իրաքի Մոսուլ քաղաքը, որը գտնվում է ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն իրանական Fars News Agency-ի վրա հղումով: Մոսուլի շրջափակումն իրականացվում է այդ քաղաքն ԻՊ գրոհայիններից ազատագրելու ավելի վաղ մշակված ծրագրի շրջանակում: «Վերջին մի քանի ամսում «փեշմերգաները» կարողացան զգալի արդյունքների հասնել արևելքում, արևմուտքում և հյուսիսում գտնվող տարածքների ազատագրման գործում: Այդպիսով, մեր գործողությունների արդյունքում ԻՊ խմբավորումն ամբողջությամբ կտրվել է այդ շրջաններից»,-հայտարարել է փեշմերգայի գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամեդը: Գեներալը հայտնել է նաև, որ իր ջոկատներն այժմ գտնվում են քաղաքի մատույցներում: «Ռազմաճակատի որոշ հատվածներում մենք մոտեցել ենք Մոսուլին 10-15 կմ: Մեր հսկողության տակ են գտնվում Էսկի և Էլ Կազակ շրջանների բոլոր կամուրջները, որոնցով ապահովվում էր տրանսպորտային կապը Մոսուլի և Թել Աֆարի միջև»,-հավելել է նա: Այժմ քրդերի ջոկատները պայքարում են ԻՊ ահաբեկիչների դեմ նաև Իրաքյան Քրդստանի սահմաններից դուրս: Քրդերն արդեն փաստացի վերահսկում են նավթով հարուստ Քիրկուկ գավառը: Իրաքյան Քրդստանը, որի սահմաններն ըստ Իրաքի սահմանադրության անցնում են Դահուկ, Էրբիլ և Սուլեյմանիե գավառներով, հավակնում է ընդլայնել իր տարածքը Քիրկուկի, ինչպես նաև Նինվեի (մայրաքաղաքը՝ Մոսուլ) և Դիալի հաշվին, որոնք քրդերի պատմական բնակության վայրերն են: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունել է Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։ Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին։ Ավելի վաղ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը եւ ասորերենը դառնում են պաշտոնական լեզու: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |