ԱՄՆ-ն հավանություն չի տալիս Քրդական բանվորական կուսակցությունը ոչնչացնելու Թուրքիայի ծրագրին19 հուլիսի 2006 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հավանություն չի տալիս տարածաշրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) ոչնչացնելու Թուրքիայի ծրագրին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ՔԲԿ-ի դեմ պայքարի կողմնակից է: «Սակայն Թուրքիան պետք է փոխի իր դիրքորոշումն այդ հարցում: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան սատարի իրենց դիրքորոշմանն Իրաքի հարցում»,-ասել է Ուիլսոնը: Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումը ամերիկացի դիվանագետն անվանել է «այդ երկրի պաշտպանվելու բնական իրավունք» եւ հավելել, որ դա պայքար է ահաբեկչության դեմ: «Մենք միշտ կողմ ենք եղել քաղաքացիներին նվազագույն վնաս հասցնելուն: Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում այլ բնույթի են: Բանն այն է, որ ահաբեկչության դեմ պայքարի պայմանները փոխվում են ըստ տարածաշրջանների: Թուրքիան աջակցություն է ստանում Իրաքում, իսկ Իսրայելը նման աջակցություն չունի Մերձավոր Արեւելքում: Բացի այդ, ՔԲԿ-ն գոյություն ունի ոչ միայն Իրաքի հյուսիսում, այլ նաեւ Եվրոպայում եւ Թուրքիայում: Այդ իրավիճակում չի հաջողվի լուծել խնդիրը ռազմական գործողություններ ծավալելով Իրաքի հյուսիսում»,-ընդգծել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը Ստամբուլում: Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանն ի պատասխան հայտարարել է, որ դեսպանի խոսքերը «ստահոդ են»: «Նման հարցերի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել բարձրաստիճան դեսպանորդների կողմից: Նման որոշումները կայացնում են Թուրքիայի կառավարությունը եւ այլ կազմակերպություններ: Մենք կկայացնենք եւ կիրագործենք մեր որոշումը»,-ասել է Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |