«Նորմանդական քառյակ». Հրադադարն Ուկրաինայում հիմնականում պահպանվում է![]() 16 փետրվարի 2015 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հեռախոսազրույցներում համակարծիք են եղել այն հարցում, որ հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է: «Պետության ղեկավարները քննարկել են փետրվարի 15-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի պահպանումը: Նրանք արձանագրել են, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, չնայած մի շարք տեղային միջադեպերի, որոնք օպերատիվ կարգավորվել են»,-գրում է Ռոսբալտը, Ելիսեյան պալատի վրա կոմյունիկեի վրա հղումով: Ըստ նախնական պայմանավորվածության, չորս պետւթյունների ղեկավարները շարունակում են քննարկել Խաղաղ կարգավորմանն ուղղված համալիր միջոցների իրականացմանն առնչվող հարցեր, նշում են Մոսկվայում: «Հատուկ շեշտադրվել է հակամարտ ուժերի կողմից հրադադարի անխախտ պահպանումն ու ծանր սպառազինությունը հետ քաշելու պայմանավորվածությունը»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել է Դեբալցևո քաղաքի մոտ ստեղծված բարդ իրավիճակը, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելության դերը լռության ռեժիմի պահպանման հսկողության հարցում: Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ կրակը պետք է դադարեցվի շփման գծի ամբողջ երկայնքով, այդպիսին է «նորմանդական քառյակի» դիրքորոշումը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ավարտին «նորմանդական քառյակի ընդհանուր դիրքորոշումը» հրադադարն է շփման գծում, ներառյալ նաև Դեբալցևոյի շրջանը: Ըստ Պորոշենկոյի, ռազմատեխնիկան և ծանր սպառազինությունը հետ քաշելու համար պահանջվում է հրադադարի ամբողջական պահպանում: Կողմերը պայմանավորվել են փետրվարի 16-ին շարունակել բանակցությունները «նորմանդական քառյակի» ձևաչափով, հայտնում է Ռոսբալտը: «Նորմանդական քառյակի» բանակցությունները գրեթե 16-ժամ տևեցին: Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Փետրվարի 5-ին Կիևում տեղի ունեցան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնտեղից Մերկելն ու Օլանդը մեկնեցին Մոսկվա, որտեղ քննարկեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների հետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հայտարարություններ չեն արել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |