ԵԱՀԿ ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ալիևի հետ լուրջ բանակցություններ է ակնկալում16 փետրվարի 2015 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ բանակցություններ է ակնկալում Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների հետ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բոլորը կարող են շահել»,- հավելել է նա: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Միևնույն ժամանակ Trand.az-ի տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան արդեն սկսվել է: Այցի շրջանակում Մինսկի խմբի համանախագահները բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավար մարմինների հետ: Ավելի ուշ` փետրվարի 17-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների խումբը կլինի Երևանում,իսկ հետո նաև Արցախում: ՊԲ օպերատիվ տվյալներով, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 15.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |