«ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամը կզբաղվի կազմակերպության տեղեկատվական ապահովմամբ16 փետրվարի 2015 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ձևավորվող «ՀԱՊԿ ակադեմիան» ոչ առևտրային կազմակերպություն է, որը կզբաղվի կազմակերպության տեղեկատվական ապահովմամբ: Այդ մասին հայտնում է EvrazesNews.com-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վրա հղումով: «Մենք նախատեսում ենք այդ ինստիտուտի ստեղծումը որպես վերլուծական բնույթի կառույց: Մենք հասկանում ենք, որ պետք է ոչ թե ուղղակի վերլուծենք իրավիճակն ու հետևենք զարգացումներին, մենք պետք է նաև իրազեկենք ՀԱՊԿ-ում ներքին իրավիճակի, կազմակերպության գործունեության մասին: Մենք պետք է տեղեկացնենք լրագրողներին, քաղաքական գործիչներին, ՀԱՊԿ անդամ երկրներին, ինչպես նաև կազմակերպությանը չանդամակցող երկրներին»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նիկոլայ Բորդյուժան հայտնել է նաև, որ 2014-ին ՀԱՊԿ-ը մի քանի հաջող գործողություն է անցկացրել և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի համար տարին «հետաքրքիր էր ու կառուցողական»: Փետրվարի 5-ին Երևանում Ռուսաստանի ԴՄԾ տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկու նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների Համակարգող խորհրդի նիստը՝ նվիրված ապօրինի միգրացիայի դեմ պայքարին, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի (ԱՄՊՀԽ) նիստի մասնակիցները քննարկեցին ՀԱՊԿ ձևաչափով համատեղ օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների ու ապօրինի միգրացիային հակազդող «Ապօրինի ներգաղթյալ 2015» պայմանական անվանումով հատուկ գործողությունների կազմակերպումն ու անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատնքային միգրացիայի ոլորտում և ՀԱՊԿ քարտուղարության հետ հնարավոր գործակցությունը, ինչպես նաև ԵՏՄ գործարկման լույսի ներքո ապօրինի միգրացիային հակազդելու հարցում ընդհանուր մոտեցումների մշակումը: Քննարկվեցին նաև նորամուծությունները ՌԴ-ում օտարերկրյա աշխատուժի ներգրավման ու օգտագործման ոլորտում, ՀԱՊԿ շրջանակում ապաստան փնտրող և փախստականների հետ աշխատանքի տարածաշրջանային համակարգի ստեղծման հարցեր: Քննարկվեց նաև համատեղ գործողությունների ծրագրման հարցը Աֆղանստանից մեծաքանակ փախստականների ներհոսքի դեպքում: Նիստին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ՌԴ իրավասու մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ, ԱՊՀ Գործկոմի և Մոսկվայում Միգրացիայի միջազգային կազմակերպության բյուրոյի ներկայացուցիչները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |