Թուրքիայում Օջալանի հետ համերաշխության հանրահավաքները վերածվել են անկարգությունների16 փետրվարի 2015 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելյան քաղաքներից հազարավոր քրդեր են դուրս եկել ցույցերի, որոնք վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, հայտնում է Ca-News.org-ը Reuters-ին հղումով: Քրդերի ելույթները պայմանավորված են Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության 16-ամյա տարելիցով: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են ազատ արձակել իրենց առաջնորդին: Աբդուլլահ Օջալանը քրդերի ազատության ու իրավունքների համար պայքարող մարտիկ և հերոս է համարվում շուրջ 15 մլն քրդերի համար, նշում է գործակալությունը: Օջալանը ցմահ բանտարկություն է կրում, սակայն այս պահին մասնակցում է թուրքական կառավարության հետ բանակցություններին քրդական հարցի խաղաղ կարգավորման և ՔԱԿ զինաթափման շուրջ: Ըստ որոշ տվյալների, ակնկալվում է, որ Օջալանը կհորդորի կողմնակիցներին վայր դնել զենքը ընթացիկ մարտին: Այն մասին, որ խաղաղ գործընթացը մոտ է գագաթնակետին, անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Սակայն, Օջալանի կողմնակիցները չեն ցանկանում հաշտվել այն բանի հետ, որ իրենց առաջնորդը կալանքի տակ է գտնվում և պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան: Բախումների արդյունքում կան վիրավորներ, իսկ ցուցարարների ագրեսիվ գործողություններին թուրքական ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով ու զանգվածային ձերբակալություններով: Նախորդ տարվա հունվարի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նամակ էր հղել հայերին, որը հրապարակվեց «Ակոս» թերթում: Իմրալի կղզում գտնվող բանտից Օջալանը գրում էր, որ երբեք չի ատել հայերին և Քրդական աշխատավորական կուսակցությունը պայքարում է ոչ միայն հանուն քրդերի իրավունքների, այլ նաև տարածաշրջանի բոլոր ժողովրդների, այդ թվում հայերի: Օջալանը նշել էր, որ «ХХ դարի սկզբին հնուց ի վեր Միջագետքում ու Անատոլիայում ապրող հայերը սարսափելի Ցեղասպանության ենթարկվեցին, սակայն կարողացան վերապրել: Ես անկեղծորեն ուզում եմ հարգել Հրանտ Դինքի հիշատակը, Ցեղասպանության զոհերի հիշատակը ու հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդին: Հրանտ Դինքը սպանվեց թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ես հուսով եմ, որ այդ սպանությունն անհետևանք չի մնա»,- գրել է Օջալանը: Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |