Ֆրանսահայերը հորդորում են զգուշավոր լինել ԵԽ-ում Ցեղասպանության մասին բանաձևի նախագծի հարցում17 փետրվարի 2015 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, ելույթ ունենալով «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց. Պատմության դասերը» կլոր սեղանի մասնակիցների առջև, կոչ է արել զգուշավոր լինել Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի գրանցման հարցում: Հունվարի 29-ին Եվրախորհրդարանում գրանցվել է բանաձևի նախագիծ, որով պատգամավորները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախաձեռնության հեղինակներն են եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները: Բանաձևի տակ ստորագրվողների թվում են նաև ֆրանսիական «Ազգային ճակատի» անդամներ Մարին լե Պենը, Լուի Ալիոն, Ժան Լյուկ Շաֆհաուզերը և այլոք: Այդ ոճրագործության 100-րդ տարելիցից մի քանի ամիս առաջ նման նախաձեռնությունը, կարծես, պետք է դրական արձագանքի արժանանար Եվրոպայի հայ համայնքի շրջանում, եթե չլիներ «բայցը», գրում է RFI-ը: «Հայոց ցեղասպանության զոհերը չեն պատկանում ոչ մեզ, ոչ էլ որևէ քաղաքական ուժի: Մենք չենք կարող որևէ մեկին զրկել այդ ուղղությամբ գործելու իրավունքից: Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, մենք փորձել ենք անել այնպես, որ ոչ մի քաղաքական ուժ չկարողանա յուրացնել զոհերի անունից խոսելու իրավունքը: Մենք միշտ ջանացել ենք նպաստել փոխզիջմանը Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի միջև այս հարցում, որպեսզի այն շահարկումների առարկա չդառնա»,-ասել է Թորանյանը: «Ինչ վերաբերում է ծայրահեղ աջակողմյանների, իրերը պետք է իրենց անուններով կոչել, այս նախաձեռնությանը, ապա պետք է հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը բռնատիրական գաղափարախոսության արդյունք է, որի հիմքում մարդկանց խտրականությունն է: Ինձ թվում է, որ առնվազն զգուշավոր պետք է լինել նման նախաձեռնությունների դեպքում, հատկապես, երբ դրանք բխում են շարժումներից, որոնք կասկածելի դիրքորոշում ունեն խտրականության հարցում»,-ասել է նա: Ինչպես գրում է պարբերականը, հայ համայնքի զգուշավորությունը միանգամայն հասկանալի է: Բավական է հիշել, որ դեռևս 2012-ին, ի դեպ հենց հունվարի 29-ին, Մարին լե Պենն իր նախընտրական արշավի ժամանակ ելույթներից մեկում հայտարարեց. «Ինձ վրդովեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Այն ժամանակ նա մեղադրեց գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին հայկական հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ: «Հանուն ժողովրդական միության» պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց ԱԺ մի օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանն ընդունեց օրենքը, սակայն ավելի ուշ այն մերժվեց ՍԴ կողմից: «Ազգային ճակատի» առաջնորդը, նախագահության թեկնածու լինելու ժամանակ, հստակ նախանշեց իր դիրքորոշումը հետևյալ խոսքերով. «Հարկավոր է սկզբից զբաղվել այն հարցերով, որոնք մեզ են վերաբերվում, Ֆրանսիայի խորհրդարանը չպետք է խառնվի հայ-թուրքական պատմությանը»: Նա նշեց, որ Թուրքիան, որը 2005-ից ի վեր ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուն է, տեղ չունի Եվրոպայում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամցության պայմաններից մեկն է: Եվրախորհրդարանը նախկինում արդեն ընդունել է համապատասխան բանաձև՝ 1987 թ., որով պատգամավորները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ բանաձևի տեքստում ասվում է, որ ժամանակակից Թուրքիան չպետք է պատասխանատու լինի այդ պատմական իրադարձությունների համար և վերջինիս կողմից Ցեղասպանության ճանաչումը չի հանգեցնի որևէ քաղաքական, իրավաբանական կամ նյութական պահանջների ներկայացմանը: Փետրվարի 12-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունեց «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, դիմում են անդամ երկրներին ընդունել ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց և ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը»,- բացատրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան Հանձնաժողովը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտումը և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ժխտումը պետք է դատապարտվեն և որակել է դրանք որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտում: Հանձնաժողովը նաև ընդունել է հայերի, եզդիների և տարբեր ազգային փոքրամասնությունների հանդեպ Իսլամական պետության կողմից իրականացվող հետապնդումներն ընդգծող հավելված՝ կոչ անելով ԵՄ-ին և անդամ պետություններին երաշխավորել նրանց ազատությունը: Photo: Verilobi.com Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |