Վարկունակության գնահատականի խիստ պայմաններով Ամերիաբանկը շարունակում է վարկերի տրամադրումը![]() 17 փետրվարի 2015 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Չնայած 2014-ի վերջից շրջանառվող լուրերին, թե արտարժույթի տատանումների պատճառով որոշ բանկեր վարկեր չեն տրամադրում, Ամերիաբանկը չի դադարեցրել վարկերի տրամադրումը, շարունակում է՝ միայն թե փոքր-ինչ փոփոխված քաղաքականությամբ: Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մշակում են հատուկ ծրագրեր արտարժութային վարկերով սպասարկվող ֆիզիկական անձանց համար՝ մեղմացնելու փոխարժեքի տատանման պատճառով առաջացած տրամաբանական դժվարությունները: «Այդ ծրագրերից է, օրինակ, ժամկետների երկարաձգումը, որի արդյունքում վճարումների չափը պահպանվում է: Նոր վարկեր տրամադրելու մասով շուկայում զգուշավորություն կա հատկապես վարկառուի վարկունակության գնահատականի մասով: Բանկերը փորձում են զսպել հետագայում հնարավոր ռիսկերը՝ բարդացնելով հիմնականում այդ գործընթացը», - ասաց Արտակ Հանեսյանը՝ նշելով, որ Ամերիաբանկում նախատեսում են 2015-ին ևս վարկունակության գնահատականի խիստ պայմաններով շարունակել վարկերի տրամադրումը, բայց, իհարկե, ոչ նախորդ տարվա չափով: Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, անդրադառնալով վարկավորման գործընթացին, նշեց՝ ակտիվ վարկավորումն ուղղեկցվել է եկամուտների նվազմամբ. «Իսկ նոր կապիտալ ներդրողների համար խնդրահարույց է ռիսկերի և եկամտաբերության այսօրվա համամասնությունը: Տնտեսական վիճակի անորոշությունը թույլ չի տալիս ակնկալել, որ եկամտաբերությունը կավելանա և հիմա բոլոր բանկերում առաջնահերթ խնդիր է արդյունավետության բարձրացումը»: Հաշվի առնելով ծախսեր-եկամուտներ հարաբերության ցուցանիշը, որը Հայաստանում փոքր բանկերի դեպքում 60-80% է կազմում, բանկերի խոշորացման ծրագիրն առողջարար կլինի: «Խնդիրը հատկապես սուր կլինի փոքր բանկերում և այս տարի դրանք պատրաստ կլինեն միաձուլվելու՝ հաշվի առնելով նաև Կենտրոնական բանկի՝ առևտրային բանկերի նվազագույն կապիտալի ավելացման մասին որոշումը: Խոշոր բանկերը հենց միայն չափերի հաշվին ավելի արդյունավետ և մրցունակ կլինեն», - եզրափակեց Տիգրան Ջրբաշյանը: Տարեվերջին Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել, որով Հայաստանում գործող բանկերը պարտադրած են լինելու ընդհանուր կապիտալը 5 մլրդ դրամից հասցնել 30 մլրդ-ի: Որոշումը լիարժեք ուժի մեջ կմտնի 2017 թվականից: Տնտեսագետների կանխատեսմամբ, գլխավոր դրամատան այս որոշման արդյունքում 2017-ից հետո մի շարք բանկեր կփակվեն կամ կմիավորվեն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |