ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ առաջարկած բանաձևը18 փետրվարի 2015 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ռուսաստանի առաջարկած բանաձևը Ուկրաինայի վերաբերյալ՝ բոլոր 15 անդամը «կողմ» են քվեարկել: Անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին «ամբողջությամբ կատարել Համալիր միջոցները, ներառյալ համատարած հրադադարի պահպանումը»: Փաստաթղթում ասվում է, որ «իրավիճակն Ուկրաինայի արևելքում հնարավոր է կարգավորել միայն ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման պայմաններում»: Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ԱԽ բանաձևն աջակցում է նաև «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը շնորհակալություն է հայտնել ԱԽ բոլոր անդամներին բանաձևին սատարելու համար: Նա հայտարարել է, որ ՌԴ-ն «լիովին պատրաստ է նպաստել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»: «Մենք պատրաստ ենք աջակցել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարեն բոլոր կողմերը: Հարկավոր է խուսափել միակողմանի գործողություններից, որոնք կհակասեն փաստաթղթերի տառին ու ոգուն, որոնք ստորագրվել են Մինսկում 2015-ի փետրվարի 12-ին»,-ասել է Չուրկինը: Վիտալի Չուրկինը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ պատվիրակություններ ԱԽ-ում ընտրովի են մեկնաբանում Մինսկի պայմանավորվածությունները: Նա հիշեցրել է, որ նախորդ պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել սեպտեմբերին, կյանքի չկոչվեցին, քանի որ Կիևը շարունակեց գնդակոծել քաղաքները: Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հեռախոսազրույցներում համակարծիք են եղել այն հարցում, որ հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է: Ըստ նախնական պայմանավորվածության, չորս պետւթյունների ղեկավարները շարունակում են քննարկել Խաղաղ կարգավորմանն ուղղված համալիր միջոցների իրականացմանն առնչվող հարցեր: «Հատուկ շեշտադրվել է հակամարտ ուժերի կողմից հրադադարի անխախտ պահպանումն ու ծանր սպառազինությունը հետ քաշելու պայմանավորվածությունը»,-հայտնեց Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նորմանդական քառյակի» բանակցությունները գրեթե 16-ժամ տևեցին: Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Photo: RT Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |