ԱՄՆ 26 նահանգ բողոքարկել է ներգաղթյալներին օրինականացնելու մասին Օբամայի որոշումը![]() 18 փետրվարի 2015 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Տեխասի դաշնային դատավորը արգելափակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը նոր միգրացիոն քաղաքականության մասին: 26 նահանգ դատարան է դիմել՝ բողոքարկելով բարեփոխումը, որը խոչընդոտում է երկրում բնակվող 5 մլն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը: Դատավոր Էնդրյու Հեյնենի որոշումը գնահատական չի տալիս բուն նախագահական նախաձեռնությանը, սակայն ավելի շատ ժամանակ է տրամադրում նահանգներին բողոքարկման համար: Չնայած դրան, Օբաման վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ, ապօրինի ներգաղթյալների խնդիրը լուծվելու է այնպես, ինչպես առաջարկում է Սպիտակ տունը: «Ամենայն հարգանքով վերաբերվելով դատավորի որոշմանը, պետք է ասեմ, որ ես համաձայն չեմ»,-մեկնաբանել է Տեխասից ստացված նորությունն Օբաման, հայտնում է BBC ռուսական ծառայությունը: «Կարծում եմ, որ օրենքը մեր կողմն է և պատմությունն է մեր կողմից»,-հավելել է ԱՄՆ նախագահը: Նոր միգրացիոն քաղաքականության առանձին դրույթներ պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 18-ին: ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է անհապաղ բողոքարկել Տեխասի դատարանի որոշումը: Փետրվարի 17-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ նոր միգրացիոն քաղաքականությունը լիովին համապատասխանում է երկրի օրենսդրությանը: Ավելի վաղ Տեխասի գլխավոր դատախաղ Գրեգ Էբբոթը հայտարարեց, որ պետության ղեկավարը հրաժարվել է օրենքները կատարելու անհրաժեշտությունից և փորձել է վերանայել միգրանտների մասին օրենքը, դրա իրավունքը չունենալով: 2014-ի նոյեմբերին իր հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ մտադիր է միգրացիոն բարեփոխում իրականացնել առանց Կոնգրեսի աջակցության: Ըստ Օբամայի, եթե այդ ծրագիրն իրականացվի, շուրջ 4 մլն ապօրինի միգրանտներ ոչ միայն չեն արտաքսվի, այլ նաև ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն կստանան: Դա վերաբերում է 5 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ում երեխաներն ԱՄՆ քաղաքացիներ են: Բացի այդ, ինչպես նշել է նախագահը, Վաշինգտոնը կպարզեցնի օրինականացման ընթացակարգը բարձրագույն կրթությամբ միգրանտների ու ձեռներեցների համար: «Եթե դուք համապատասխանում եք բոլոր անհրաժեշտ չափանիշներին, կարող եք դուրս գալ ստվերից ու ապրել ըստ օրենքի: Եթե դուք հանցագործ եք, դուք կարտաքսվեք»,-հայտարարել է նախագահը: Նա նշել է այն ավանդը, որն ունեցել են ներգաղթյալներն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև հայտարարել է, որ «անհնար է արտաքսել 11,3 մլն ապօրինի միգրանտ»: Նոյեմբերի 20-ին մեծ ամբոխ էր հավաքվել Սպիտակ տան մոտ: Տեղեկանալով Օբամայի որոշման մասին՝ նրանք սկսեցին վանկարկել իսպաներեն և անգլերեն. «Այո, մենք կարողացանք», մի փոքր վերափոխելով Օբամայի նախընտրական՝ «Այո, մենք կարող ենք» կարգախոսը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ապօրինի ներգաղթյալների թիվն ԱՄՆ-ում հասնում է 20 միլիոնի: Ըստ NB-ի և Wall Street Journa-ի, ամերիկացիների 57 տոկոսը կողմ է այս որոշմանը: 74 տոկոսը հայտարարել է, որ կսատարի որոշմանը, եթե թեկնածուները նախնական ոստիկանական ստուգման ենթարկվեն ու վճարեն նախորդ տարիների հարկերը: Մյուս կողմից, առանց Կոնգրեսի համաձայնության միլիոնավոր ներգաղթյալների կարգավիճակն օրինականացնելու Օբամայի մտադրությանը սատարել է հարցման մասնակիցների միայն 38 տոկոսը, 48 տոկոսը դեմ է եղել: Photo: Parentables.howstuffworks.com ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |