4 18.02.15 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդին Նուլանդ. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ գործակցության զարգացումը 18 փետրվարի 2015 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը: Փետրվարի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդին։ Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա Նյուլանդը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նուլանդը փետրվարի 16-ին եղել է Բաքվում, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումն առևտրի ու ներդրումների ոլորտում, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հարցերն ու ղարաբաղյան կարգավորման առաջընթացը: Փետրվարի 17-ին Թբիլիսի այցի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վրաստանի եվրոպական ինտեգրումն ու տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը: Օրերս Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակել ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռիչարդ Միլսն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ - ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |