Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար19 փետրվարի 2015 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին: «Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան. «Նմանատիպ ակցիաներն արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաև մանկական գրքեր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ»: Ինչպես հայտնել է «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն, մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք», - եզրափակել է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |