Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր գաղափարներ գրեթե չկան20 հուլիսի 2006 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր գաղափարների կամ առաջարկների մասին մինչեւ Մեթյու Բրայզայի ժամանումը վաղաժամ է խոսել»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ հնչած ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության մեջ ասվում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր գաղափարներ գրեթե չկան: «Սակայն գուցե ինչ-որ բան եւ լինի: Կրկնում եմ, ամեն բան պարզ կլինի ամերիկացի միջնորդի Երեւան այցելությունից հետո»,- ասել է Մանոյանը:Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը Երեւան նախատեսված է հուլիսի 29-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |