Եվրախորհրդարանում գովազդային բնույթի միջոցառում անցկացնելու Ադրբեջանի առաջարկը մերժվել է![]() 19 փետրվարի 2015 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Նորություն չէ, որ Արևմուտքում իր համար դրական վարկանիշ ձևավորելու, ավտորիտար վարչակարգի հասցեին հնչող քննադատությունները կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները լոբբիստների վրա միլիոնավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցներ են վատնում: Սակայն, ծախսվող գումարները բոլորովին էլ չեն կարողանում հասնել իրենց նպատակին: Այս մասին, հաղորդում է Panorama. am-ն ադրբեջանական «Ազադլիգ» թերթի վրա հղումով, որտեղ ներկայացված է Der Standard գերմանական պարբերականում լույս տեսած հոդվածը: Ինչպես նշված է նյութում, Թերեզա Էդերի հեղինակած, «Ինչպես են ազդում ավտորիտար ռեժիմները Եվրոպական միության երկրների վրա» խորագրով հոդվածում ասվում է, թե ինչպես է Եվրախորհրդարանի փոխնախագահ և Ավստրիայի Կանաչների շարժման ղեկավար Ուլրիկե Լունաչեկը մերժողական պատասխան տվել Ադրբեջանի կառավարության լոբբիստներին: Der Standart-ը նշում է, որ հունիսին Բաքվում Եվրոպական օլիմպիական խաղեր են անցկացվելու, ինչի հետ կապված Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է Եվրախորհրդարանում գովազդային բնույթի միջոցառում անցկացնել, սակայն, Եվրախորհրդարանի անդամները թույլ չեն տվել: Թերթը գրում է, որ միջադեպն արձանագրվել է «Եվրոպայի դիտորդական կորպորացիա» կազմակերպության` հունվարին ներկայացրած զեկույցի քննարկման ժամանակ, որում խոսվում էր Ադրբեջանի, Ռուանդայի, Բանգլադեշի, Բահրեյնի, Նիգերիայի և մի շարք այլ պետությունների ավտորիտար վարչակարգերի լոբբիզմով զբաղվող ընկերությունների` Եվրամիության երկներում ծավալած գործունեությունից: Զեկույցի քննարկման ժամանակ Մեծ Բրիտանիայում գործող PR ընկերություններից մեկի ստրատեգ Իվո Իլիչ Գաբարան նշել է, որ եթե իրեն գովազդելու համար որևէ մեկը նման աստղաբաշխական գումարներ է ծախսում, նշանակում է` խնդիրներ ունի: Ինչպես գրում է հոդվածագիրը, Ուլրիկե Լունաչեկն իր հերթին իր ելույթում անդրադարձել է 2012 թվականին Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթին, երբ Ադրբեջանի կառավարությունը Բաքու էր հրավիրել Եվրոպայի խորհրդարանի անդամներին և վճարել նրանց ճանապարհորդության ու հյուրանոցային բոլոր ծախսերը: «Այն ժամանակ այդ մրցույթի համար Բաքվում շատ մարդկանց բռնությամբ հանեցին իրենց տներից: Պարզ էր, որ այդ առաջարկը մենք չէինք կարող ընդունել»,-հիշեցրել է նա: Լունաչեկն անհանգստություն է հայտնել, որ Եվրախորհրդարանի տարբեր հանձնաժողովների անդամներ հաճախակի են մեկնում Ադրբեջան և ընդունում այդ երկրի համար լոբբիզմ կատարելու ադրբեջանական կառավարության առաջարկները` նշելով, որ նման առաջարկներ արվում են այդ թվում իրեն: «Ես նրանց բազմիցս ասել եմ, որ թույլ չեմ տա ազդել իմ վրա: Ես շատ լավ տեղեկացված եմ Ադրբեջանում առկա խնդիրներիn: Այդ պատճառով էլ բացահայտ կերպով խոսում եմ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին», -հավելել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |