Հայաստանի քաղաքացիները կկարողանան օգտվել առանց տոկոսի հիպոթեքից19 փետրվարի 2015 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին կառավարության նիստում որոշվել է հաստատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: Մասնավորապես` կարգավորվում են ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները: Որոշումը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ որոշումը վերաբերում է հիպոթեքային վարկի գծով նախատեսված տոկոսները եկամտային հարկից նվազեցնելու ընթացակարգին: 2014թ. ԱԺ-ն ընդունել էր օրենք, որով թույլատրվեց եկամտային հարկի գծով նվազեցում կատարել հիպոթեքային տոկոսների մասով, ընդ որում` այդ նվազեցումը կատարվելու էր պետության կողմից կատարվող վերադարձի ձևով: Այսինքն` այդ օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը իր վրա է վերցնում հիպոթեքային վարկի գծով տոկոսների ֆինանսավորման բեռը` փաստացի տոկոսադրույքը սահմանելով 0 տոկոս: Դա ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս հիպոթեքի տոկոսը հետ ստանալ պետությունից: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա շատ լուրջ քայլ է կառավարության կողմից: «Կառավարությունը բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որ մեր քաղաքացիները կարողանան առանց տոկոսի հիպոթեքից օգտվել և ունենան բնակարաններ: Փաստորեն, այդ հիպոթեքի տոկոսադրույքը պետական բյուջեն վերցնում է իր վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` հանձնարարելով հրատապ ստորագրել այդ որոշումը: Օրենքը հետադարձ ուժ չունի, նրանք, ովքեր բնակարան գնել և հիփոթեք են վերցրել նոյեմբերի 1-ից առաջ, եկամտահարկ ետ ստանալու արտոնությունից չեն կարող օգտվել։ Արտոնությունների նպատակը տնտեսությունն աշխուժացնելն է՝ շինարարության պահանջարկը խթանելով։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |