Ալեքսանդր Իսկանդարյան. 2006 թվականին Ղարաբաղյան կարգավորման հարցում հույս չի մնացել20 հուլիսի 2006 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սկզբունքային որեւէ նոր բան չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտի (ԿԶԼՄԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ոչ մի նոր գաղափար կամ առաջարկ չի հնչեցնի:Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ 2006 թվականին հակամարտության կարգավորման հարցում հույս չի մնացել: «Փաստորեն, կատարվեց այն, ինչը եւ կանխատեսում էին քաղաքագետներն ու փորձագետները. Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ որեւէ առաջխաղացում 2006 թվականին չի լինի»,- ընդգծել է ԿԶԼՄԻ-ի տնօրենը: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Մեթյու Բրայզան հնարավոր է Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնի: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը Երեւան նախատեսված է հուլիսի 29-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |