ԼՂՀ ՊՆ ղեկավար. Բաքվի հոխորտանքն անհիմն է, նրանք չունեն մարտունակության պատշաճ մակարդակ![]() 20 փետրվարի 2015 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը, հաղթանակ տանելով լավ զինված հակառակորդի հանդեպ, կարողացավ իր շուրջ միավորել հանրության բոլոր շերտերին, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Այդ մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ինչպես նշել է նախարարը, 2014-ին ԼՂՀ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված կարևոր խնդիրը՝ ապահովելով Արցախի անվտանգությունը: Կատարելագործվել են սպառազինությունն ու կազմակերպվածությունը, բարձրացել է բանակի մարտունակության մակարդակը: Հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում եղել է առաջնագիծը: «Լուրջ քայլեր են կատարվել մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Առաջնագծի տեխնիկական միջոցների համալրումը թույլ է տալիս տեղեկանալ հակառակոդրի մտադրություններին և ժամանակին կանխարգելել նրա գործողությունները՝ կանխելով հայկական կողմի կորուստները»,-ասել է ՊԲ հրամանատարը: Հակոբյանը նշել է նաև, որ միայն տեխնիկական զինումը բավարար չէ մարտունակության բարձրացման համար: «Զինվորն առաջին հերթին պետք է զգոն լինի, բարձր մարտական ոգի ունենա, իսկ իրավիճակն առաջնագծում ցույց է տալիս, որ մեր զինվորի ոգին ամուր է, մեր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խնդիր կատարել»,-ասել է Մովսես Հակոբյանը: Անդրադառնալով լարվածության աճին շփման գծում՝ Հակոբյանը նշել է, որ հակառակորդը դրանով մի քանի նպատակ է հետապնդում. • Խարխլել հայ հանրության վստահությունը բանակի հանդեպ կորուստների աճի միջոցով • Ներքաշել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սպառազինությունների մրցավազքի մեջ • Ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա և նպաստել արտագաղթին • Հաշվետու լինել սեփական բանակի սպառազինության վրա ծախսած միջոցների համար • Ահաբեկել այն կազմակերպություններին, որոնք ներառված են խաղաղ կարգավորման գործընթացում: Վերլուծելով հակառակորդի գործողությունները՝ ԼՂՀ ԶՈւ հրամանատարությունը եկավ այն եզրակացության, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն անհիմն են: «Դիվերսիոն գործողություններն իրականացնում է Թուրքիայում պատրաստություն անցած 062 հատուկ բրիգադը: Հակառակորդի ԶՈւ մյուս ստորաբաժանումները չեն մասնակցել ոչ մի դիվերսիոն գործողության, դա ապացուցում է, որ Ադրբեջանի ԶՈւ մարտական պատրաստականության մակարդակը չի համապատասխանում այդ երկրի ռազմատենչ հայտարարություններին»,-ասել է Մովսես Հակոբյանը, հայտնում է Armenia Today-ը: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը փետրվարի 19-ինընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիկին և Պիեռ Անդրիոյին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի խախտման դեպքերին: Վերջում Արցախի ռազմական գեչատեսչության ղեկավարը պատասխանել է համանախագահներին հետաքրքող հարցերին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |