Սերժ Սարգսյան. Ներկայումս դժվար է խոսել նախագահության վերաբերյալ ծրագրերի մասին21 հուլիսի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրվելու մասին որոշումը կկայացնի 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասն Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Այժմ բարդ է խոսել նախագահության վերաբերյալ ծրագրերի մասին: Ես երբեք որեւէ պաշտոնի չեմ ձգտել»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա պարզաբանել է, որ իր որոշումը կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքից: «Եթե Հանրապետական կուսակցությունն ընտրություններում շահի մինչեւ 21-22 տոկոս, ես կհամարեմ դա բավարար, մինչեւ 25 տոկոսը` լավ, դրանից ավելի` գերազանց»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ դրա համար ոչ մի պատճառ չկա: Դա անիմաստ է: Ինչի՞ համար պիտի հրաժարվեմ պաշտպանության նախարարի պաշտոնից: Վա՞տ եմ աշխատել... Վատ եմ աշխատել` հանրապետության նախագահը կորոշի»,-հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |