ՌԴ ԱԳՆ. Պուտինի մասնակցությունը Սարգսյան-Ալիև երկխոսությանը ղարաբաղյան կարգավորմանը նպաստող լուրջ գործոն է20 փետրվարի 2015 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հորդորել է ուշադրություն դարձնել հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում կատարվող իրադարձություններին, որոնք, անկասկած, «տագնապահարույց են և չեն մոտեցնում ղարաբաղյան կարգավորումն այն կետին, ուր ձգտում են ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները»: Այս մասին նա հայտարարել է լրագրողների համար ճեպազրույցում: Լուկաշևիչը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցը Հարավային Կովկասի երկրներ՝ նշելով, որ այցը «կգնահատեն նրանք, ով գործուղել է Նուլանդին»: «Ես կառաջարկեի հետևել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան ու նրա շփումներին»,-ասել է նա: ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում: Փետրվարի 16-ին նա եղել էր Բաքվում, իսկ 17-ին՝ Թբիլիսիում: Հայաստան այցի ժամանակ Նուլանդը հանդիպումներ ունեցավ երկրի ղեկավարության հետ, այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դիտեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցադրությունը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հիշեցրել է Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ասելով, որ «դա արվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, այլ նաև երկկողմ հանդիպումների ժամանակ»: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսությանը, լուրջ գործոն է, որը նպաստում է կարգավորման առաջխաղացմանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |