Հայաստանում 3-հազարամյա սրբավայրեր են հայտնաբերվել![]() 20 փետրվարի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հնագետները մոտ 3,3 հազար տարվա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել Հայաստանում՝ Գեղարոտ ամրոցի մոտ: Այն ժամանակներում նման կառույցներն օգտագործվել են ապագան գուշակելու համար, գրում է Live Science-ը: Սրբավայրերից յուրաքանչյուրը կավաշեն հիմքով մեկուսի սենյակից է բաղկացած: Սենյակների ներսում հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, ինչպես նաև բազմաթիվ իրեր, այդ թվում կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ: Ըստ հնագետների, ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով որոշ իրեր են այրվել և գինի օգտագործվել: Մասնագետները կարծում են, որ Գեղարոտն այդ շրջանում եղել է մարգարեության կենտրոն տեղի վերնախավի համար: Այն ժամանակ Հայաստանի տարածքում դեռ գիր չի եղել և չեն պահպանվել նույնիսկ տեղի իշխանավորների անունները, հայտնում է Zele.ru-ն: «Արևելյան ամրոցի» սրբավայրում հայտնաբերվել են ալյուր ստանալու համար նախատեսված սարքեր: Այստեղ, ինչպես կարծում են հնագետները, գուշակություններ են արել ալյուրի վրա: Այդ վայրում հաց թխելու համար նախատեսված մեծ վառարան չի եղել: Սրբավայրերն օգտագործվել է մոտ 100 տարի, մինչև ամրոցի հայտնաբերումն ու ավերումը: Ավերածությունից հետո այդ տեղը մոռացության է մատնվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |